Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպան Աբդուլռահման իբն Գարման ալ-Շիհրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին կարևոր դեր ունի մահմեդականների միավորման գործընթացում:
Նա նաև հավելել է, որ անհրաժեշտ է օգտագործել իսլամական ումմայի (համայնք) ամբողջ ներուժն իմպերիալիզմին և աշխարհի ոչ մահմեդական երկրներին դիմակայելու համար:
Նշենք, որ դեռևս 2013-ին, Ալի Խամենեն կարևորել էր մահմեդակաների միասնությունը: Նա հայտնել էր, որ իսլամի ներկայացուցիչների տարանջատվածությունը նպաստում է իմպերիալիստների և սիոնիստների զավթողական գործունեությանը: Իրանի հոգևոր առաջնորդը բազմիցս նշել է, որ ումմայի կարևորագույն խնդիրը`մահմեդականների միասնությունն է:
Tags: Ալի Խամենեի, իրան