Ներկա պահին Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցների հետ հանդիպման են եկել ազգային անվտնագության եւ տրանսպորտի ու կապի նախարարության աշխատակիցները: Այս մասին հայտնում է Գյումրու ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Նրանք զրույցի են հրավիրել դեպոյի այն աշխատակիցներին, ովքեր առավոտյան մասնակցել են գործադուլին, ինչի պատճառով շուրջ 2 ժամ դադարեցվել էր երկաթուղու աշխատանքը:
Մայրաքաղաքից ժամանած պաշտոնյաներն արդեն Գյումրիում են, իսկ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ով միակ մարդն է, որ կարող է մեքենավարների հարցերին հստակ լուծումներ տալ, առայժ լուռ է:
Հավելենք, որ վաղ առավոտից՝ ժամը 08:00-ից Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները գուծադուլ էին հայտարարել` պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձները եւ հանդիպում Վիկտոր Ռեբեցի հետ:
Անկախը հետեւում է իրադարձությունների զարգացումներին եւ պարբերաբար կտեղեկացնի դեպքերի ընթացքի մասին:
