Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բերդը, որն այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում, հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է Ուկրաինային օգնել` էներգետիկ խնդիրներն ու էկոնոմիկան բարեփոխելու համար: Նորացված էկոնոմիկան պետք է թափանցիկ լինի ու հիմնված շուկայական համակարգի կանոնների վրա, հայտարարել է Բերդը: Դա կօգնի Ուկրաինային ինտեգրվելու Եվրամիությանը, Բերդի խոսքը մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բերդը խոստացել է, որ Կանադան Ուկրաինային 9,2 մլն դոլար կհատկացնի կանադա-լեհական համատեղ նախագծերի համար, որոնք ուղղված կլինեն ուկրաինական ժողովրդավարությունն ամրապնդելուն: Ինչ նախագծերի մասին է խոսքը` նախարարը չի ճշտել:
Tags: Կանադա
