Մերկելը կոչ է արել Պուտինին հավատարիմ մնալ Ուկրաինայի վերաբերյալ կնքված համաձայնագրին

անգելա մերկելԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցել Ուկրաինայում լարվածությունը նվազեցնելու նպատակով անցած շաբաթ կնքված համաձայնագրի իրականացմանը:

Մերկելի խոսնակ Շտեֆան Զայբերտը նշել է, որ Ռուսաստանը պետք է հանրային կերպով կոչ անի արևելյան Ուկրաինայի ռուսամետ ուժերին վայր դնել զենքերը: Նրա խոսքով`  անցած շաբաթ Ժնևում կնքված համաձայնագրից հետո Մոսկվայի գործողությունները հիասթափեցնող են եղել:

Զայբերտը նշել է, որ ուրբաթ օրը Մերկելը խոսել է Պուտինի հետ՝ հայտնելով, որ Ռուսաստանը պետք է բացահայտ աջակցի համաձայնագրի իրականացմանը:

Զայբերտը ավելացրել է, որ եթե մոտ ապագայում ոչինչ չփոխվի, ապա պետք է պատրաստ լինել նոր պատժամիջոցների, սակայն անհրաժեշտ է նաև երկխոսության եզրեր գտնել:

Tags: , , ,