Բեյոնսեն հայտնվել է Time ամսագրի «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց» համարի շապիկին:
Փոփ երգչուհին, հայտնվելով համարի շապիկին, առաջ է անցել ցանկի մյուս բոլոր անուններից՝ ներառյալ նախագահ Օբաման, Հիլարի Քլինթոնը, Վլադիմիր Պուտինը, պապ Ֆրանցիսկոսը և Մայլի Սայրուսը:
Ամսագրի մեջ տեղադրվել են նաև դերասան Ռոբերտ Ռեդֆորդի, մարզիկ Ջեյսոն Քոլինզի և General Motors-ի գործադիր տնօրեն Մերի Բարայի լուսանկարները:
Time-ի այս տարվա ամենաազդեցիկ արվեստագետների ցուցակում ընդգրկված են Քերի Վաշինգթոնի, Էմի Ադամսի, «Սառը սիրտը» մուլտֆիլմի երաժշտության հեղինակներ Ռոբերտ Լոպեսի և Քրիստեն Անդերսոն Լոպեսի անունները:
Tags: Բեյոնսե, շոուբիզնես