Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը խայտառակ մրցելույթ է ունեցել Սկոպյեում կազմակերպված ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարում, որում մրցակիցներ էին Վրաստանի, ՆՀՀ Մակեդոնիայի, Կիպրոսի իրենց հասակակիցների թիմերը:
Ուշագրավն այն է, որ մեր թիմի կողքին էր Բեռնար Շալանդը, շվեյցարացի այն մասնագետը, որին վստահվել է Հայաստանի ազգային հավաքականի ղեկը:
Այն արդյունքը, որին հասել է Հայաստանի հավաքականը, թեդլադրում է, որ Շալադին միայն կարմիր քարտ ցույց տրվի:
Փաստերը խոսուն են: Մերոնք զիջել են բոլոր մրցակիցներին և զբաղեցրել վերջին տեղը: Հայաստանի հավաքականը պարտվել է Վրաստանի, Մակեդոնիայի, Կիպրոսի ներկայացուցիչներին համապատասխանաբար 0:1, 0:3, 1:4 հաշիվներով: Վերջին խաղում մերոնցից գոլի հեղինակ է դարձել Էմիլ Ղուկասյանը:
Tags: սպորտ, ֆուտբոլ