Ադրբեջանի նախագահը դժգոհ է Մինսկի խմբի համանախագահների գործունեությունից. Ալի Հասանով

4“Մինսկի խմբի համանախագահները լուրջ ճնշում չեն գործադրում Հայաստանի վրա, որը բանակցություններին ոչ կառուցողական դիրքորոշում է ներկայացնում: Դեռևս որևէ արդյունք չկա, այդ իսկ պատճառով Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևը դժգոհ է ինչպես բանակցությունների ընթացքից, այնպես էլ ընդհանուր առմամբ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունից”,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակաքաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:
“Կարծում ենք, որ եթե բանակցությունները շարունակվեն առանց Հայաստանի վրա ճնշման, ապա որևէ արդյունք չի ակնկալվի: Սակայն այլընտրանքային տարբերակ ևս չենք տեսնում: Այլընտրանքը կարող է միայն պատերազմը լինել, սակայն հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները դեռևս ամբողջովին սպառված չեն”, – ասել է ադրբեջանցի պաշտոնյան:
Ըստ Ալի Հասանովի` հարցը կլուծվի խաղաղ ճանապարհով, իսկ “ներխուժողները կնահանջեն”, եթե միջազգային հանրությունը լուրջ ճնշում գործադրի Հայաստանի վրա:

 Անկախ

Tags: , ,