Սիդնեյում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում, որում խաղում է 16 երկրի 72 շախմատիստ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը վաստակած 4,5 միավորով 4-րդ տեղում է: Հայաստանի պատվիրակն առաջատարին՝ Ավստրալիան ներկայացնող միջազգային վարպետ Լի Մուլֆունից ետ է մնում 1 միավորով:
2-3-րդ տեղերում են 5-ական միավոր հավաքած ռումինացի Լիվյու-Դիտեր Նիսիպիանուն և Ավստրալիայի ներկայացուցիչ Յունտա Իկեդան:
Tags: շախմատ, սպորտ
