Մյաիսի 7-ին Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին կհրապարակի այն ֆուտբոլիստների անուններն, ովքեր թիմի կազմում մասնակցելու են աշխարհի առաջնությանը:Նա Սան-Պաուլույում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ կողմնորոշվել է խաղացողների ընտրության հարցում, սակայն հավաքականի 23 ֆուտբոլիստների անուններն ամբողջությամբ կհրապակի ազգային առաջնությունների ավարտից հետո:
Սկոլարին պարզաբանել է, որ հրավիրվելիք ֆուտբոլիստների անունները չգիտի անգամ իր օգնականը`Կառլոս Ալբերտո Պարեյրան: Մարզչի համոզմամբ, եթե մի բանի մասին գիտի երկու մարդ, ապա արդեն գաղտնիք չկա:
Այնուամենայնիվ, Սկոլարին նշել է 7 ֆուտբոլիստի անուն որոնք անպայման կլինեն հավաքականում: Նրանք են`դարպասապահ Ժուլիո Սեզարը («Տորոնտո»), պաշտպան Տյագո Սիլվան (ՊՍԺ), կիսապաշտպան Պաուլինյոն («Տոտենհեմ»), հարձակվողներ՝ Նեյմարը («Բարսելոնա») և Ֆրեդը («Ֆլումինենսե»), Դավիդ Լուիսը, Օսկարը, Վիլյանը, Ռամիրեսը (բոլորն էլ`«Չելսի»):
Հավելենք, որ սեփական հարկի տակ աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի ընտրանին կփորձի ևս մեկ անգամ հռչակվել ուժեղագույն:Խմբային մրցաշարում բրազիլացիներն ուժերն են չափելու Խորվաթիայի, Կամերունի, Մեքսիկայի հավաքականների հետ:
Tags: սպորտ, ֆուտբոլ
