Քրեական

ՀՀ-ոստիկանություն2

Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման ենթարկվածի մոտ գաղտնի փականով դանակ է հայտնաբերվել

Ապրիլի 24-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Ռուբինյանց փողոցից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1995 թ. ծնված Արմեն Ա.-ին: Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ` ընդհանուր երկարությունը` 18,5 սմ, բռնակի երկարությունը` 10 սմ, շեղբի երկարությունը` 8 սմ:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Արմեն Ա.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Ներարկիչ` ծոցագրպանից

Ապրիլի 23-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Նոր Խարբերդ գյուղից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին: Խուզարկությամբ նրա ծոցագրպանից հայտնաբերվել է 5 մլ տարողության ներարկիչ, որի մեջ առկա էր 0.8 գրամ բաց շագանակագույն լուծույթ: Ըստ Արմեն Ա.-ի հայտարարության` հայտնաբերվածը պատրաստել է «Սոլպադեին»-ի հաբից` իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Նիժնի Նովգորոդի ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով

Ապրիլի 23-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Սարոյան փողոցի տներից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արթուր Մ.-ին, որը 2012 թ. հուլիսի 29-ից ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Լոռու մարզի դատախազին:

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով հետախուզվող

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` Մոսկվա քաղաքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբին ներկայացել և ապրիլի 24-ին, ժամը 20.20-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1972 թ. ծնված Արմեն Ս.-ն, որը 2013 թ. մայիսի 21-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:
Խափանման միջոցը` կալանք:
Արմեն Ս.-ն փոխանցվել է Նոր Նորքի բաժնի ծառայողներին:

Երեք տարի անց հայտնաբերեցին Մոսկվայում

Ապրիլի 24-ին, ժամը 20.20-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1959 թ. ծնված Իշխան Մ.-ն, որը 2011 թ. սեպտեմբերի 20-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Խափանման միջոցը` կալանք:
Իշխան Մ.-ն փոխանցվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներին:

 

Tags: ,