Չեռնոբիլ.ողբերգության ու հերոսության 28 տարի

o_509858

Այսօր, ապրիլի 26-ին Չեռնոբիլյան ատոմակայանում տեղի ունեցած աղետի հերթական տարելիցն է: Ուղիղ 28 տարի  է անցել աղետի պահից, որի հետևանքները ողջ աշխարհի մասնագետները վերացնում են մինչ օրս:

Ռուսաստանում 2012-ից նշվում է Ռադիացիոն վթարների ու աղետների հետևանքով զոհերի ու հետևանքները  վերացնողների օրը: «Չեռնոբիլ» միության տվյալներով, 2014-ի ապրիլի 9-ի դրությամբ, վթարի հետևանքները վերացնողներից 9 հազար մարդ է մահացել, 55 հազարը հաշմանդամ է դարձել: Ուկրաինայի, Բելառուսի ու Ռուսաստանի աղտոտված տարածաշրջաններում շուրջ 5 մլն մարդ է բնակվում:

1986-ի ապրիլի 26-ի գիշերը, ՉԱԷԿ-ի 4-րդ էներգաբլոկում ջերմային մի շարք բռնկումների հետևանքով ռեակտորն ավերվեց; Այդ վթարը ժամանակակից աշխարհի խոշորագույն տեխնածին-էկոլոգիական աղետը դարձավ:

Փորձագետների տվյալներով, Չեռնոբիլյան ԱԷԿ-ի հանրագումարային արտանետումը կազմում էր 50 մլն կյուրի, ինչը հավասարազոր էր 1945-ին Հիրոսիմայի վրա նետված ռումբի 500-ապատիկի ազդեցությանը: Դրա հետևանքով ռադիոակտիվ աղտոտման ենթարկվեց 6 մլն 945 հազար բնակչով 155 հազար քկմ տարածք:

1986-87-ին աղետի հետևանքների վերացմանը մասնակցած 200 հազար աշխատող ճառագայթման բարձր չափաբաժին ստացավ: Պաշտոնական տվյալներով, ընդհանուր առմամբ, Չեռնոբիլյան աղետի հետևանքով տուժեց 5 մլն մարդ:

Անկախ

Tags: