“Կապիական հնգյակի” երկրների ԱԳ փոխնախարարները Իրանում հանդիպելու են այս տարվա մայիս-հունիս ամիսներին: Դրա մասին հայտնել է ՌԴ նախագահի` ԱՊՀ երկրների հետ սահմանազատման ու սահմանաբաժանման ՌԴ-ի հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Բրատչիկովը: Հատուկ աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու են նաև իրավաբան-միջազգայնագետներ:
“Կասպիական հնգյակի” մեջ են Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը Ղազախստանն ու Թուրքմենստանը: ԽՍՀՄ-ի մասնատումից հետո Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցը խիստ ակտուալ դարձավ, երբ նոր սուբյեկտներ առաջացան:
“Հնգյակի” 4-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Աստրախանում, աշնանը:
Tags: Կասպից ծով
