Ճանապարհա-տրանսպորտային պատահարներ

downloadՄահվան ելքով վրաերթ Երևանում

Ապրիլի 25-ին, ժամը 19.45-ի սահմաններում, 1990 թ. ծնված Արսեն Գ.-ն «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով Բաշինջաղյան և Կարապետյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1956 թ. ծնված Սամվել Ա.-ին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն։

Բախվել են «Բոգդան» ավտոբուսը և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան

Ապրիլի 24-ին, ժամը 22.45-ին, Երևանի Վիլնյուսի փողոցում միմյանց են բախվել «Բոգդան» մակնիշի ավտոբուսը և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121»-ի վարորդը և երկու ուղևորներ ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Կատարվում է քննություն։

Պատահարներ խաչմերուկներում

Ապրիլի 25-ին, ժամը 02.10-ին, Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Շևրոլետ» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 25-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևանի Ալեք Մանուկյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում միմյանց են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընդհարվել է Ալեք Մանուկյան փողոցի մայթեզրին կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 25-ին, ժամը 22.15-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Կորյունի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Կատարվում է քննություն։

Պատահար Կապան-Քաջարան ճանապարհին

Ապրիլի 25-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Կապան-Քաջարան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճանապարհի աջ կողմում կայանված «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-21015»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Կատարվում է քննություն։

«ԳԱԶ-53»-ը շրջվել է

Ապրիլի 25-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան Ցողամարգ-Ամասիա ճանապարհի 6-րդ կմ-ին շրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Կատարվում է քննություն։

«Օպել Աստրա»-ն դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել փոսի մեջ

Ապրիլի 26-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 51-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել փոսի մեջ, ինչի հետևանքով 76-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Կատարվում է քննություն։

Պատահար Արտաշատում

Ապրիլի 26-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2108»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 Վրաերթ Գյումրիում

Այսօր առավոտյան, ժամը 09.00-ի սահմաններում, 2000 թ. ծնված Տ. Ե.-ն վարելով հորը պատկանող «Լեքսուս PX 300» մակնիշի ավտոմեքենան` Գյումրի քաղաքի Եղիշե Չարենցի փողոցի թիվ 4 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 2006 թ. ծնված Ա. Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

 

 

 

 

Tags: ,