Իրանի սահմանապահ ոստիկանական բրիգադի գեներալ Ահմադ Հարավանդը հայտնել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում առգրավվել է 1700 կգ թմրանյութ:
Վերջինիս խոսքերով՝ թմրանյութի մեծ մասն առգրավվել է սահմանամերձ նահանգներում: Նա հավելել է, որ հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության հետ բախումներում սպանվել է 70 նարկոբարոն:
Իրանը ափիոն արտադրող Աֆղանստանի ու Եվրոպայի միջև գտնվող տարանցիկ միջանցքում է: Իրանն Աֆղանստանի հետ ունի 900 կիլոմետրանոց սահման, և ափիոնի մաքսանենգ տեղափոխման շուրջ 74 տոկոսը բաժին է հասնում հենց այդ գոտուն:
Tags: թմրանյութեր, իրան