«Գնանք տեսնենք, ինչ ենք անում». Արամ MP3-ին «Եվրատեսիլ-2014» մրցույթից առաջ

unnamed (5)«Գնանք տեսնենք, ինչ ենք անում»,-  «Եվրատեսիլ-2014» մրցույթից առաջ վերջին ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ին` հավելելով, որ տրամադրությունը լավ է, մարտական:

Արամ MP3-ն և մրցույթի հայաստանյան պատվիրակությունը ապրիլի 27-ին կմեկնեն Կոպենհագեն, որտեղ էլ արդեն կսկսվի և կիրականացվի նախամրցութային ողջ գործընթացը: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակչում 1-ին համարի ներքո: Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Ընդհանուր առմամբ, այս տարի մրցույթին կմասնակցի 37 երկիր:

Մինչ բուն մրցությային համերգը հայաստանյան պատվիրակությունը մարտի 25-ից մեկնել է պրոմոտուրերի և հանդես եկել 17-18 երկրներում` Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Հոլանդիայում և այլուր: Երգիչը նշեց, որ հիանալի ընդունելության է արժանացել բոլոր երկրներում. «Շատ լավ են ընդունել մեզ, այդ քաղաքների հայերը մեզ շատ լավ ընդունեցին, պատմեցին, թե ինչպես են իրենք ամեն տարի քվեարկում Եվրատեսիլում»:

Հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը հայտնեց, որ արդեն սկսել են աշխատանքները երգի բեմադրության վրա և որոշվել է, որ Արամը բեմում մենակ կլինի: «Նա ամբողջովին մենակ է լինելու բեմում, բայց մենք հուսով ենք, որ մեր հայրենակիցների շնորհիվ նա իրեն մենակ չի զգա բեմում: Իհարկե, լուսային նոր տեխնոլոգաների կիրառման արդյունքում հետաքրքիր շոու կստանանք»,- ասաց նա:

 ԱնկախԱրամ MP3

Tags: