Օտար երկրներ այցելելիս տեղացիներին չվիրավորելու համար պետք է ձեռքի տակ ունենալ տվյալ երկրի սովորույթների վերաբերյալ ձեռնարկ:
Օրինակ՝ Նոր Զելանդիա այցելողներից ոչ ոք վարձակալած մեքենայի ազդանշանը արձակելով գիտակցաբար չի ցանկա վիրավորել տեղաբնակներին:
Աշխարհի գավաթի խաղարկությանը ներկա գտնվելու համար Բրազիլիա ուղևորվողներին խորհուրդ է տրվում «OK» խորհրդանշող նշան չցուցադրել, քանի որ դա կոպիտ պահելաձև է համարվում:
Այժմ YouTube-ում տեղադրվել է մի հոլովակ, որը տարբեր երկրների սովորույթների վերաբերյալ խորհուրդներ է տալիս ճանապարհորդներին:
Հոլովակը ընդամենը չորս օրվա ընթացքում դիտվել է 300,000 անգամ՝ ճանապարհորդներին ծանոթացնելով 15 սովորույթների հետ, որոնք պետք է չանել այլ երկրներ այցելելիս:
Հոլովակում խորհուրդ է տրվում Նորվեգիայում ծաղիկները փաթեթից չհանել՝ նախքան նվիրելը, իսկ Վիետնամում չի կարելի նվերը ընդունել մեկ ձեռքով:
Սինգապուրում չի կարելի դրսում մաստակ ծամել կամ թքել: Իտալիայում խորհուրդ է տրվում երեկոյան կապուչինո չպատվիրել:
Գերմանիայում վաղօրոք մի շնորհավորեք ծննդյան օրը, իսկ Հունգարիայում կենացի ժամանակ բաժակները իրար մի զարկեք:
Միացյալ Նահանգներում ռեստորանում ճաշելիս անհրաժեշտ է միշտ թեյավճար թողնել, իսկ Կանադայի այցելուներին խորհրուդ է տրվում դրսում ալկոհոլային խմիչքներ չխմել:
Tags: ժողովուրդներ, սովորույթներ