Ադրբեջանում սումգայիթյան “Յուքսելիշ նամինե” (Հանուն վերածննդի) թերթի խմբագրությունը հաղորդում է, որ տեղի իշխանության մարմինները և ոստիկանությունը ճնշում են գործադրում փոխխմբագիր Էլչին Հասանովի նկատմամբ: Նշվում է, որ նա բազմիցս ոստիկանության կողմից ձերբակալվել է և տեղափոխվել դատարան, որտեղ Հասանովին տուգանել են և ձերբակալել, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:
Ամեն անգամ, երբ քաղաքացիները զանգվածային հանրահավաք են կազմակերպում, ոստիկանությունը հսկողություն է սահամանում նրա տան նկատմամբ, անհանգստացնում է նրա հարևաններին և հարազատներին: Նրան պարբերաբար հետևում են, սպառնում ձերբակալել, եթե “չմտափոխվի”:
Ըստ կայքի՝ Էլչին Հասանովին հետապնդելու հիմնական պատճառը այն է, որ վերջինս Սումգայիթի ղեկավարությանը քննադատող հոդվածներ է հրապարակում:
Թերթի խմբագրությունը մտահոգված է Հասանովի ճակատագրով, պահանջում է վերջ դնել փոխխմբագրի նկատմամբ անօրինական գործողություններին և կոչ է անում տեղի ու միջազգային կազմակերպություններին վերահսկել ստեղծված իրավիճակը:
Tags: ադրբեջան, քաղաքական հետապնդում