Մոսկվայում հրաձգության հետևանքով ադրբեջանցի է սպանվել

unnamed (8)Մոսկվայում ապրիլի 25 գիշեր 26-ի լույս սպանվել է 1965թ.-ին ծնված ադրբեջանցի: Վերջինս ծխախոտի խանութի սեփականատեր է եղել, տեղեկացնում է “ԱՊԱ” լրատվական գործակալությունը։

Ըստ գործակալության՝ խանութի տիրոջ վրա կրակել են այն պահին, երբ 6-8 մարդուց բաղկացած խմբի և խանութի աշխատակիցների միջև սկսված վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի։ Խմբի անդամներից երկուսը մտել են խանութ, իսկ հետո նրանցից մեկը երկու անգամ կրակել է սեփականատիրոջ կրծքին։

Վիրավորը փորձել է պաշտպանվել դանակով, սակայն պատահաբար վիրավորել է զարմիկի ազդրը։ Ստացված վնասվածքից խանութի սեփականատերը շտամօգնության մեքենայում մահացել է։

Հարձակվողները փախուստի են դիմել “ВАЗ-2112” մակնիշի ավտոմեքենայով: Նույն գիշերը մեքենան հայտնաբերվել է: Վարորդ՝ 23-ամյա ադրբեջանցին, ձերբակալվել է։ Այժմ ոստիկանությունը փորձում է գտնել հանցագործության մյուս մասնակիցներին և պարզել սպանության դրդապատճառները։

Tags: ,