Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», 2:2 հաշվով ավարտեց Գերմանիայի առաջնության 32-րդ տուրի արտագնա խաղը Լևերկուզենի «Բայերի» հետ:
Տանտերերը երկու անգամ հաշվի մեջ առջևում էին, սակայն չկարողացան պահպանել առավելությունը:
Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր, ոչնչով աչքի չընկավ և 75-րդ րոպեին փոխարինվեց:
Տեխնիկական արդյունքներ
«Բայեր» – Դոևտմունդի «Բորուսիա»՝ 2:2
Լարս Բենդեր, 7, Գոնսալո Կաստրո, 35 – Օլիվեր Կիրխ, 29, Մարկո Ռոյս, 39 (11մ)
Tags: սպորտ, ֆուտբոլ