Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մայիսի վերջին կմեկնի Թուրքիա` հանդիպելու Աբդուլա Գյուլի հետ

Ռոուհանին կայցելի Թուրքիա«Մայիսի վերջին Իրանի նախագահը կայցելի Թուրքիա: Օրը դեռևս հստակեցված չէ»,- գրում է թուրքական «Hurriyet» թերթը:

Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը դեռևս մեկ ամիս առաջ լրագրողների հետ  հանդիպման ժամանակ ասել էր, որ Թեհրանը կընդլայնի կապերն Անկարայի հետ, և շուտով նախագահ Ռոուհանին պաշտոնական այցով  կմեկնի Անկարա:

Այցի ընթացքում նախատեսված է քննարկել Թուրքիա մատակարարվող բնական գազի գինը:

2012-ի մարտին Անկարան Միջազգային արբիտրաժային դատարան էր դիմել` իրանական գազի գնի հարցով:

1996-ին Իրանը և Թուրքիան կնքել էին համաձայնագիր, ըստ որի` Իրանը տարեկան 10 մլրդ խորանարդ մետր իրանական գազ է մատակարարում Թուրքիային:

Գազի գինը պաշտոնապես չի հաղորդվում:

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Թուրքիան իրանական գազի 1000 խորանարդ մետրի դիմաց վճարում է 490 դոլար: Ադրբեջանական գազի համար երկիրը վճարում է 335 դոլար, իսկ ռուսական գազի համար` 425 դոլար:

Իրանը, Ռուսաստանից հետո,  Թուրքիայի երկրորդ խոշոր գազամատակարարն է:

Թուրքիան Իրանի հետ պայմանագիր ունի տարեկան 10 մլրդ խորանարդ մետր գազ ներկրելու, Ռուսաստանի հետ՝ 20 մլրդ խորանարդ մետրի, իսկ Ադրբեջանի հետ՝ 6.6 մլրդ խորանարդ մետրի:

 Անկախ

Tags: , ,