Ղազախստանն Իրան է արտահանելու 1,5 մլն տոննա ցորեն

ցորենՂազախստանի հացահատիկ արտադրողների  միությունը տեղեկացնում է, որ Ղազախստանը 2014-ի ողջ ընթացքում ցորեն է արտահանելու Իրան և Չինաստան: Այս արտահանումը իրականացվել է արտահանող շուկաների դիվերսիֆիկացման և  ռուսական ու ուկրաինական նավահանգիստներից կախվածությունը նվազեցնելու համար, քանզի այս տարածաշրջանում իրավիճակը վերջին ժամանակներում լարված է:

Ղազախստանը երկաթուղով արտահանում է հիմնականում ցորեն և ցորենի ալյուր: Երկիրը Ասիայում հացահատիկի ամենախոշոր արտադրողն է:

Ղազախստանն ունի միայն մեկ նավահանգիստ, որով արտահանվում է արտադրվող ցորենի 6 տոկոսը:

Ղազախստանի Հացահատիկի միության նախագահ Նուրլան Թլեուբաևը հայտնել էր, որ իր երկիրը ցորենի նոր գնորդներ է փնտրում: Նա ասել էր, որ մինչև հունիսի 30-ը Ղազախստանից Իրան արտահանվող ցորենի ծավալը կհասնի 1,5 մլն տոննայի:

Ուշագրավ է, որ անցյալ տարի Ղազախստանից Իրան է արտահանվել միայն 345 հազար 600 տոննա ցորեն:

 Անկախ

Tags: , ,