Իսպանական Ալիկանտե քաղաքում բատուտի վրա խաղալու ժամանակ առնվազն 20 երեխա է տուժել.նրանցից 4-ը հոսպիտալացվել են ծանր վիճակով:
Քաղաքում անցկացվող հին մեքենաների ցուցադրության առիթով տեղադրված փչովի բատուտներից 5-ում ուժեղ քամու պատճառով ճեղքեր են գոյացել, ինչից բատուտները արագ թսկել են , իսկ երեխաները` գետնին իրար վրա լցվել:
Tags: բատուտ, Իսպանիա
