Անգլերենի դասընթաց ՀՀ ԱԻ նախարարության աշխատակիցների համար

ԱԻՆՄիացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ ՀՀ ԱԻՆ միջազգային որոնողափրկարարական ջոկատի անդամների համար Բրիտանական խորհուրդը կանցկացնի անգլերեն լեզվի դասընթացներ:

Անգլերենի իմացությունը ՄԱԿ-ի միջազգային որոնափրկարարական խորհրդատվական խմբի չափանիշներին համապատասխան որոնողափրկարարական թիմ ունենալու հիմնական նախապայմաններից է: Դասընթացները կմեկնարկեն մայիսին և կտևեն վեց ամիս: ՀՀ ԱԻՆ միջազգային փրկարարական ջոկատի անդամները կմասնակցեն 120 ժամ տևողությամբ ընդհանուր անգլերենի դասընթացի:

Նախորդ տարի Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ Բրիտանական խորհուրդն անգլերեն լեզվի դասընթացներ է անցկացրել ՀՀ ռազմական կրթական հաստատությունների ներկայացուցիչների համար, իսկ ԵԱՀԿ-ի ֆինանսավորմամբ` ականազերծողների համար:

Դասընթացների նպատակն է անգլերեն լեզվի իմացության բարձրացման շնորհիվ նպաստել նրանց ներգրավմանը միջազգային ծրագրերում: 

Բրիտանական խորհուրդն անգլերենի ուսուցման ոլորտում ունի ավելի քան 70 տարվա փորձառություն: Հայաստանում Բրիտանական խորհուրդն անգլերենի դասընթացներ է անցկացնում ընկերությունների, կրթական հաստատությունների և պետական կազմակերպությունների համար: 56 երկրում գործող 128 ուսումնական կենտրոնների շնորհիվ Բրիտանական խորհուրդը հայտնի է անգլերեն լեզվի ուսուցման իր նյութերով, փորձով ու վարկանիշով:

Tags: ,