Մադրիդում սկսում են Սերվանտեսի աճյունի որոնումները

սերվանտեսՀետազոտողները հուսով են հայտնաբերել իսպանական գրականության դասականներից մեկի`Սերվանտեսի գերեզմանը:  Այսօր մադրիդյան Սուրբ Երրորդություն վանքում սկսվելու են աճյունի մնացորդների որոնման աշխատանքները:

Սերվանտեսը մահացել է 1616թ.-ի ապրիլի 22-ին: Հաջորդ օրը նա թաղվել  է  վանքում և քանի որ վանքը մի քանի անգամ վերակառուցվել է, գրողի գերեզմանի հստակ վայրը հայտնի չէ: Բացի այս, ըստ ժամանակակիցների վկայության` Սերվանտեսի շիրիմին որևէ գրություն չի եղել:

Պատմաբան Ֆերնանդո դե Պրադոյի ղեկավարած հետազոտողների խումբը հատուկ սարքավորումների` գեոռադարների միջոցով կսկանավորի եկեղեցու պատերն ու հնագույն նկուղը:

Աճյունի ինքնությունը պարզելու հարցում հետազոտողներին կօգնի գրողի կյանքի մասին ողջ հասանելի տեղեկատվությունը: Երբ Սերվանտեսը 24 տարեկան է եղել, նա ճակատամարտում վիրավորվել է, որի  արդյունքում մնացյալ ողջ կյանքում չի կարողացել օգտագործել ձախ ձեռքը: Ըստ մասնագետների` սա չէր կարող հետևանքներ չթողնել գրողի ոսկորների վրա: Բացի այդ, Սերվանտեսը նաև կրծքավանդակի հատվածում  ստացել է նվազագույնը մեկ փամփուշտի հարված:

Ըստ հետազոտողների` Սերվանտեսն ինքը ևս իր արտաքին տվյալների մասին նկարագրություններ է թողել, մասնավորապես նշել է, որ ունի արծվաքիթ, նաև ողնաշարի ճողվածք:

 Անկախ

Tags: