Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակի օրը Պանթեոնը մարդաշատ էր

Շիրազ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Հովհաննես Շիրազիծննդյան 100-ամյակի կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոն՝ բանաստեղծին հարգանքի տուրք մատուցելու են այցելել Հոբելյանական միջոցառումներընախապատրաստողկառավարականհանձնաժողովի անդամները, բազում արվեստագետներ, արվեստասերներ։

Հանձնաժողովի անդամներն ու ներկաները ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել բանաստեղծի շիրիմին։

Դպրոցականներն ասմունքել են, ապա ներկաները ունկնդրել են նաև հեղինակի ընթերցմամբ ձայնագրություններ։

Հովհաննես Շիրազի 100-ամյակի կապակցությամբ միջոցառումներ են անցկացվելու Երևանի հանրակրթական և արվեստի դպրոցներում։ Տարին ամփոփվելու  է հոկտեմբերին՝ հոբելյանական երեկոյով։

Հոբելյանական տարին նշանավորվելու է Հովհաննես Շիրազի որոշ ստեղծագործությունների վերատպագրմամբ։

Հոբելյանական միջոցառումներընախապատրաստողկառավարականհանձնաժողովի անդամ է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

 

 Անկախ

Tags: ,