Հիտլերը գիշերը գաղտնի թխվածք էր ուտում

212392-c92639b2-ce70-11e3-8fb0-f8d7f99ee21f

Ադոլֆ Հիտլերը մի սովորություն ուներ, որ թերևս շատերին է հատուկ. նա սիրում էր ուտել գիշերը: Ընդ որում, մերձավորները գիտեին, որ նա խիստ սննդակարգի է հետևում ու միայն գոլ ջուր խմում: Սակայն գիշերը, բոլորի աչքից գաղտնի, Հիտլերը սիրում էր թխվածքաբլիթ ու սերուցքային կրեմով թխվածք ուտել: Դրա մասին լրագրողներին պատմել է նրա սպասուհին, որն աշխատել է ֆյուրերի Բավարական Ալպերում գտնվող Բերգհոֆ առանձնատանը:

89-ամյա Էլիզաբեթ Կալհամերն ավելի քան 70 տարի լռություն է պահպանել, սակայն, վերջապես, խախտել է այն ու պատմել, թե ինչպես էր Հիտլերն ապրում այնտեղ: Նրա խոսքով, ֆյուրերը մինչ ուշ գիշեր շփվում էր հյուրերի հետ, ապա գիշերվա կեսին գնում էր ուտելու և արթնանում ցերեկվա 2-ից ոչ շուտ: Իսկ առանձնատունը կառավարում էր նրա սիրուհին` Եվա Բրաունը, ում, ինչպես և ֆյուրերին ամբողջ անձնակազմը դիմավորում էր «հայլ» -ով:

Սպասուհին գիտեր, որ ֆյուրերը խնդիր ուներ փայծաղի հետ, դրա համար էլ խիստ սննդակարգի էր հետևում: Սակայն, բոլորից գաղտնի խոհանց էր գնում բուլկեղենի ու շոկոլադի հետևից:

Նրա համար նույնիսկ հատուկ պատրաստում ու  թողնում էին «ֆյուրերի թխվածքը»` խնձորով, չամիչով ու ընկույզով: Իսկ երբ սպասարկող անձնակազմը գնում էր քնելու` Հիտլերն անկարգ երեխայի նման քաղցրի ետևից խոհանոց էր խուժում:

«Նա շատ էր քաղցր սիրում, իսկ Եվա Բրաունը մեր բոլորի լավագույն ընկերուհին էր»,- Salzburger Nachrichten հրատակությանը տված հարցազրույցում պատմել է ավստրուհին, որը ֆյուրերի նստավայրում աշխատանքի էր անցել 1943-ին` թերթի հայտարարությամբ, որում նշված էր, որ սպասուհի է պահանջվում, սակայն չի նշվել թե ում համար:

Նա պատմել է, որ Հիտլերի ներկայությամբ սպասավորներին արգելված էր խոսել, խստիվ արգելվում էր նաև քննարկել նրան կամ  չարախոսել նրա մասին, ինչը սակայն հաճախ  խախտում էին: Նրանց զգուշացրել էին, որ Հիտլերի կյանքի մանրամասների հրապարակումը խիստ կպատժվի: էլիզաբեթը ֆյուրերի տանն աշխատող 22 աղջիկներից մեկն էր:  Նա երբևէ անձամբ ֆյուրերի հետ չի խոսել, քանի որ Հիտլերը միայն փորձված սպասավորներին էր թույլ տալիս իրեն մոտենալ կամ էլ նույնիսկ, մտնել իր սենյակները:

Էլիզաբեթն աշխատում էր լվացքատանը, կարի արհեստանոցում, մաքրություն էր անում ու ֆյուրերի համար թեյ պատրաստում, որը նա սիրում էր խմել նիմֆենբուրգյան հախճապակյա բաժակից: Մի անգամ աղջիկը պատահաբար կոտրեց բաժակը, ինչի համար ստիպված մի քանի հանգստյան օրով վճարեց: Նա պատմել է, որ պայմանները խիստ էին, սակայն իրենք երբեք քաղցած չեն եղել ու անգամ կարող էին իրենց խնձորի թարմ հյութ թույլ տալ:

Նա պատմել է, որ Եվա Բրաունը միշտ էլ բարի էր իր հանդեպ. «Նա իրեն տանտիրուհու նման էր պահում, չնայած պաշտոնապես ամուսնացած չէր ֆյուրերի հետ: Նա արտահագուստ է մշակել սպասավորների համար, իսկ Ամանորին բրդի թել է նվիրել, որ աղջիկը տաք գուլպաներ գործի ռազմաճակատի տղամարդկանց համար”:

Կինը պամել է, որ Հիտլերը ֆիլմ շատ էր սիրում ու Բերգհոֆում իր կինոթատրոնն ուներ: Իսկ ծառայակազմին թույլ էր տալիս դիտել ֆիլմեր, սակայն քարոզչական բնույթի: Էլիզաբեթը ֆյուրերի առանձանտանն աշխատել է գրեթե մինչև Երկրորդ աշխարհամարտի վերջը:

Անկախ

Tags: