Հարուստ ավար Բելգրադում և Պոդգորիցայում կազմակերպված բռնցքամարտի միջազգային մրցաշարերում

10169444_1Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը hաջող մրցելույթներ է ունեցել  Բելգրադում (Սերբիա) և Պոդգորիցայում (Չեռնոգորիա) կայացած միջազգային մրցաշարերում: Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ նվաճել են 11 մեդալ, որոնցից չորսը՝ ոսկե։

Պոդգորիցայում առաջին տեղն են զբաղեցրել 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 69կգ քաշային Արման Դարչինյանը: 75 կգ քաշային Գոռ Ջեւելիկյանը և 91 կգ քաշային Նարեկ Մելքոյանը նվաճել են արծաթե մեդալներ, իսկ 64 կգ քաշային Գոռ Երիցյանը արժանացել է բրոնզե մեդալի: Պոտգորիցայի միջազգային մրցաշարի լավագույն մարզիկ է ճանաչվել Արման Դարչինյանը, որը իր բոլոր մենամարտերում տպավորիչ հաղթանակներ է տարել:

Բելգրադում ոսկե մեդալներ են նվաճել 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 75 կգ քաշային Արման Հովհիկյանը: Այս մրցաշարում Արմանը ճանաչվել է նաև լավագույն մարզիկ:

69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը և 81 կգ քաշային Տիգրան Արմենակյանն երկրորդն էին, իսկ 60 կգ քաշային Արթուր Վարդանյանը և 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը նվաճել են բրոնզե մեդալներ։

 

 

Tags: ,