Երկուշաբթի օրը Ուկրաինայի Խարկով քաղաքի քաղաքապետը անհապաղ վիրահատվել է մեջքին ստացած հրազենային վնասվածքից հետո:
Դեռևս պարզ չէ, թե ով է իրականացրել քաղաքապետ Գենադի Կերնեսի մահափորձը:
Երկու ժամ տևած վիրահատությունից հետո Կերնեսը ծանր վիճակում է գտնվում:
Ոստիկանությունն այժմ փորձում է պարզել հարձակման հանգամանքները:
Tags: Ուկրաինա
