Իրանի ցամաքային զորքերը համալրվել են նոր հրթիռներով

հրթիռ 2Իրանի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Քիումարս Հեյդարին հայտնել է, որ ցամաքային զորքերը համալրվել են նոր հրթիռներով, որոնք աշխատում են հեղուկ վառելիքով:

Այս նոր հրթիռների թռիչքի երկարությունը 300 կմ է: Բացի այդ, դրանք ավելի մեծ կործանարար ուժ ունեն, քան այն հրթիռները, որոնք այժմ առկա են Իրանի ցամաքային ուժերում:

Նոր զենքի մասին հավելյալ տեղեկատվություն չկա, սակայն, ինչպես հայտնում է Հեյդարին, առաջիկայում այդ մասին կբարձրաձայնվի:

Վերջին տարիներին Իրանը սեփական ուժերով ռազմական տեխնիկա է արտադրում: Պատրաստվում են ռազմանավեր, տանկեր, ինքնաթիռներ, հրթիռներ:

Փետրվարի առաջին կեսին Իրանը փորձարկել է սեփական արտադրության բալիստիկ հրթիռ և ինքնակառավարման լազերային համակարգով կառավարվող մարտական հրթիռ։

Հավելենք, որ փորձարկումները տեսագրվել և լուսանկարվել են: Օդային կրիչի դեր է կատարել Իրանի իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսին պատկանող Սու-25 գրոհիչ ինքնաթիռը։

 

Tags: ,