Զոհեր Թեհրանում

ավտովթարԵրեկ Թեհրանում շրջվել է ուղևորատար ավտոբուսը: Իրանի շտապօգնության ներկայացուցիչ Մուհամեդ Աբասին լրագրողներին հայտնել է, որ 7 մարդ զոհվել է, 22-ը` ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ:

Ավտովթարը տեղի է ունեցել Խաքիմ և Ազադեգան պողոտաների խաչմերուկում: Մահացածներից վեցը կին է, մեկը` տղամարդ: Վիրավորներից ոմանց  վիճակը ծանր է: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Մարտի վերջին արյունալի վթար էր տեղի ունեցել Իրանի Խուզեստան նահանգում: Վթարի զոհ էր դարձել 11 մարդ, 19-ն էլ  վնասվածքներ էր ստացել: Քիչ ավելի վաղ Իրաքում շրջվել էր իրանցի ուխտագնացներով լեցուն ավտոբուսը: Բարեբախտաբար, մարդկային զոհեր չէին եղել:

Երեկ Իրանի մայրաքաղաքում երկու մարդ էլ զոհվել է փոթորկի հետևանքով:

Փոթորիկը գրանցվել է քաղաքի տարբեր մասերում: Զոհերից մեկը 40-ամյա տղամարդ է, մյուսը՝ կին:

 Ուժեղ քամին պոկել է շենքերի ճակատային մասը, ինչի հետևանքով էլ մարդիկ մեծ բարձրությունից ընկած քարերի տակ են հայտնվել:

 Փոթորկի հետևանքով 2 երեխա է տուժել։ Նրանք տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

 

Tags: