Վերջերս իրանական ԶԼՄ-ներում ակտիվորեն շրջանառվում է այն լուրը, որ նախատեսվում է մայրաքաղաքը տեղափոխել այլ քաղաք:
Իրանի խորհրդարանի պատգամվոր Ամիր Խոջասթեհը «Basidj» իրանական գործակալության լրագրողի հետ զրույցի ընթացքում հայտնել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին պաշտպանում է երկրի մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու տեսակետը:
«Իրանի նախագահ Հասան Ռոուհանին և երկրի վարչակազմը համաձայն են տեղափոխման ծրագրին: Բնակարանային ու քաղաքային շինարարության հարցերով զբաղվող պաշտոնյաներին հանձնարարվել է ուսումնասիրել այդ հարցը»,- հավելել է Ամիր Խոջասթեհը։
Իրանի խորհրդարանը նախատեսում է մայրաքաղաքի տեղափոխման մասին օրինագիծը մանրամասնորեն ուսումնասիրել հաջորդ շաբաթ։
Օրինագծի կողմնակիցները դրա անհրաժեշտությունը փաստարկում են նրանով, որ Թեհրանում երկրաշարժերն հաճախակի են և օդն էլ աղտոտված է։
Այն մասին, թե որ քաղաք կարող է տեղափոխվել Իրանի մայրաքաղաքը, չի հաղորդվում։
Tags: իրան