Բրիտանական Լիդսում Corpus Christi կաթոլիկ քոլեջի 15-ամյա ուսանողն իր դասատուին դասարանում դանակահարել է: Վերջին 18 տարում Էնն Մագուայրը երկրում առաջին ուսուցիչն է, որին սպանել են աշխատանքի վայրում: Վարչապետ Դևիդ Քեմերոնը կատարվածը «խորապես ցնցող է» անվանել:
Լիդսի ոստիկանությունը վստահեցնում է, թե խոսքը եզակի դեպքի մասին է, ու իրավապահ մարմիններն աշխատում են դպրոցներում անվտանգություն ապահովելու համար: Իր հերթին, պրոֆիլային արհմիությունները հայտարարում են, որ դասատուներին առաջվա պես աշխատավայրում վտանգ է սպառնում:
«Աշակերտը դպրոցի շենքում դանակահարել է իր 63-ամյա դասատուին: Կատարվածի ականատեսն են դարձել մյուս ուսանողները, որոնք տագնապ են բարձրացրել: Կասկածյալին բռնել են դպրոցի աշխատակիցները` մինչ ոստիկանությունն ու շտապօգնությունը տեղ կհասներ: Տուժածին հոսպիտալացրել են, սակայն, նա ստացած վնասվածքներից մահացել է»,-տեղեկացրել են ոստիկանությունից:
Tags: դանակահարություն, ուսանող, քոլեջ