Անկարայում ուսանողները պահանջել են Ահմեդ Դավութօղլուի հրաժարականը՝ հանդիպելով ոստիկանների լուրջ դիմադրությանը

cuycԱնկարայի տարբեր համալսարանների ուսանողներ, հավաքվելով տարբեր վայրերում, բողոքել են Ռեյհանլըում տեղի ունեցած ահաբեկչության դեմ՝ պահանջելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հրաժարականը: Ուսանողները երթ են կազմակերպել դեպի արտգործ նախարարություն՝ հանդիպելով ոստիկանության դիմադրությանը:
Թուրքական «Radikal»-ը հաղորդում է, որ նախարարության շենքի դիմաց 15 ուսանող է ձերբակալվել, մասնավորապես Միջինարևելյան տեխնիկական համալսարանի ուսանողների նկատմամբ կոշտ ուժ է կիրառվել: Արցունքաբեր գազի և ռետինե փամփուշտների կիրառման հետևանքով բազմաթիվ վիրավորներ կան, 3 ուսանող գլխի ծանր վնասվածք է ստացել: