Այսօր Մյունխենի «Ալյանս արենա» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը, կմրցեն Մյունխենի «Բավարիան» և Մադրիդի «Ռեալը» ։
Առաջին խաղում մադրիդցիներն առավելության էին հասել 1:0 հաշվով:
Գրավախաղերի կազմակերպիչները պատասխան հանդիպումում ավելի բարձր են դասում գերմանական թիմի հաղթելու հնարավորությունները:
Բուքմեյքերները «Բավարիայի» հաղթանակի համար սահմանել են 1,74 իսկ հյուրերի հաղթանակի՝ 4,75 գործակից։ Ոչ ոքին գնահատվում է 4 գործակցով։
Tags: սպորտ, ֆուտբոլ
