Թուրքիան չի վախենում իր պատմությունից. Թայիփ Էրդողան

Էրդողան  Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն  իր գլխավորած ԱԶ կուսակցության հերթական հավաքի ժամանակ նշել է, որ Թուրքիան չի վախենում իր պատմությունից և,  որ 1915 թվականի դեպքերը միշտ օգտագործվել են քաղաքական նպատակներով: «Երկրներն ու ժողովուրդները, որոնք 1915 թվականի դեպքերը ծառայեցրել են իրենց նպատակներին, պետք է պատրաստ լինեն առերեսվելու սեփական պատմությանը»,-հայտարարել է Էրդողանը: Վերջինիս խոսքերով՝ Անկարան բարի կամքի ժեստ արեց Հայաստանի և հայերի նկատմամբ և հույս ունի, որ Երևանը կգնահատի այն: «Ժողովուրդները, որոնք դարձել են պամության գերիները, ընդունակ չեն ապագա կառուցելու: Թուրքիան մեծ երկիր է, և այն չի վախենում իր պատմությունից»,-ընդգծել է վարչապետը: Էրդողանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է բացել իր արխիվները,  և Երևանը ևս պետք է պատրաստ լինի դրան՝ հանդիպելու իր պատմության հետ: