Ապրիլի 29-ին Ադրբեջանը իրանցի 12 բանտարկյալի հանձնել է Իրանի դատական համակարգին: Այս մասին “Թրենդ” գոծակալությանը տեղեկացրել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոսհին Մոլային:
Բանտարկյալների փոխանցումը կայացել է Ադրբեջանի և Իրանի միջև ստորագրված համաձայնագրին համաձայն: Վերջին ամսվա ընթացքում իրանական կողմին է հանձնվել 34 բանտարկյալ: Նախատեսվում է հաջորդ ամսվա ընթացքում հանձնել ևս 35-ին:
Ըստ դեսպանի` այսօր Ադրբեջանում հիմնականում թմրանյութերի վաճառքի և մատակարարման համար պատիժ է կրում Իրանի մոտ 150 քաղաքացի:
