Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում, որը կայացավ Մյունխենում, տեղի «Բավարիան» 0:4 հաշվով զիջեց Մադրիդի «Ռեալին»: Այդ ստուգատեսի նախորդ տարվա հաղթողը երկու խաղի արդյունքով պարտվեց 0:5 հաշվով: Այս արդյունքն անսպասելի է: «Ռեալը» 12 տարվա ընդմիջումից հետո դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Ի դեպ, վերջինս առաջին անգամ հաղթեց «Բավարիային» հյուրընկալվելիս: Մյունխենյան նախորդ 9 խաղերում «Բավարիան» տարել էր 8 հաղթանակ, մեկ հանդիպում էլ ավարտել ոչ- ոքի:
Տեխնիկական արդյունքներ
«Բավարիա» (Գերմանիա) – «Ռեալ» (Իսպանիա)՝ 0:4 (առաջին խաղ՝ 0:1)
Սերխիո Ռամոս, 16, 20, Կրիշտիանու Ռոնալդու, 34, 90
Թիմերը հանդես եկան հետևյալ կազմերով.
«Բավարիա». Մանուել Նոյեր, Ֆիլիպ Լամ, Ժերոմ Բոատենգ, Դանթե, Դավիդ Ալաբա, Բաստիան Շվայնշտայգեր, Տոնի Կրոս, Արյեն Ռոբեն, Ֆրանկ Ռիբերի (Մարիո Գյոտցե, 72), Թոմաս Մյուլեր (Կլաուդիո Պիզարո, 72), Մարիո Մանջուկիչ (Խավի Մարտինես, 46)։
«Ռեալ». Իկեր Կասիլյաս, Դանիել Կարվախալ, Պեպե, Սերխիո Ռամոս (Ռաֆայել Վարան, 75), Ֆաբիո Կոենտրաու, Լուկա Մոդրիչ, Խաբի Ալոնսո, Անխել Դի Մարիա (Կազեմիրո, 84), Գարեթ Բեյլ, Կրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա (Իսկո, 80)։
Tags: սպորտ, ֆուտբոլ