Իրանը դեմ է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը

sanctionsԻրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիզե Աֆհամը լրագրողների հետ զրույցում հայտնել  է, որ Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի գործելաոճն  ընդդեմ Ռուսաստանի:

«Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն անարդյունավետ են: Պատժամիջոցները որևէ խնդիր լուծելու հարցում արդյունավետ միջոց չեն և միայն ավելի են սրում ստեղծված իրավիճակը: ԱՄՆ-ն և ԵՄ-ը չպետք է ստիպեն այլ երկրների ընդունել իրենց տեսակետը: Մենք կոչ ենք անում կողմերին շարունակական երկխոսության և բանակցությունների միջոցով փորձել հարթել Ուկրաինայի խնդիրը,  գտնել քաղաքական լուծում, քանի որ պատժամիջոցները չեն բխում որևէ կողմի շահերից»,- ընդգծել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը:

Տեղեկացնենք, որ Եվրամիությունը, Ուկրաինայի  իրադարձությունների հետ կապված, հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ցուցակը, որում ընդգրկվել է Ռուսաստանի 15 պաշտոնյա։ Նրանց մուտքը ԵՄ տարածք արգելվում է, իսկ Միության երկրներում ունեցած հաշիվները սառեցվել են։

Պատժամիջոցները կիրառվել են այն անձանց նկատմամբ, ովքեր խաթարում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը կամ սպառնալիք են ստեղծում դրանց համար։

 

Tags: ,