Իրանը պատրաստ է գազ արտահանել Եվրոպա

export iranian gaz to europeԻրանի նավթի  փոխնախարար Ալի Մաջեդին Ֆրանսիայի սենատի ֆինանսական կոմիտեի ղեկավար Ֆիլիպ Մարինիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանը պատրաստ է գազ արտահանել Եվրոպա:

«Իրանն ունի գազի հսկայական պաշարներ: Մենք ցանկանում ենք Եվրոպա գազ արտահանել Թուրքիայով կամ մեկ այլ ճանապարհով»,- ասել է փոխնախարարը:

Նա նաև հավելել է, որ Իրանն  երկար ժամանակ հեռու է եղել միջազգային շուկաներից, սակայն այժմ շնորհիվ Իրանի և «վեցնյակի» միջև ընթացող բանակցությունների` հնարավոր է դրական արդյունքների հասնել և առանցքային դեր խաղալ այդ շուկաներում:

Ի դեպ, դեռևս 2010-ին Իրանը սկսել էր նոր գազատարի կառուցումը, որը հնարավորություն է տալու բնական գազ արտահանել Եվրոպա:

Ուշագրավ է, որ Իրանը գազի պաշարներով աշխարհում երկրորդն է` Ռուսաստանից հետո:

 

Tags: