Բնական աղետների ընդհանուր արժեքը 2000թ-ից ի վեր կազմել է 2.5 տրիլիոն դոլար:
ՄԱԿ – ի Աղետների ռիսկերի նվազեցման միջազգային ռազմավարության ուսումնասիրությունը ներկայացնում է աղետների հետևանքով պատճառված ուղղակի կորուստները:
Ուսումնասիրության հեղինակ Էնդրյու Մասկրեի խոսքերով` մինչ այդ հրապարակված տվյալները կազմվել են համաշխարհային ճանաչում ստացած աղետների հիման վրա: Սակայն դրանցից բացի կան տեղային աղետներ, որոնք միջազգային լուսաբանում չեն ստացել:
Նա նաև նշել է, որ շատ հաճախ գործարարները բիզնես են հիմնում աղետների հակվածություն ունեցող տարածքներում, որը բավականին ռիսկային է:
