Քենիայի իշխանությունները ստորագրել են մի օրենք, որը թույլատրում է բազմակնությունը:
Նոր օրենքի համաձայն, տղամարդը, կարող է նորից ամուսնանալ` նույնիսկ չհարցնելով կանանց համաձայնությունը: Միակ սահմանափակությունը դրա համար տարիքն է. Քենիայում ամուսնանալ կարող են միայն 18-ը լրացած անձինք:
“Ամուսնությունը կնոջ ու տղամարդու համար կամավոր միություն է` անկախ այն բանից, միամուսնություն է, թե բազմամուսնություն”,ասվում է Քենիայի նախագահ Ուհուրու Քենիատայի հայտարարության մեջ:
Ընդ որում, կանայք կարող են միայն մեկ ամուսին ունենալ:Նորամուծության կողմնակիցները վստահեցնում են, որ բազմակնությունը կդադարեցնի մարմնավաճառության տարածումը: Սակայն Քենիայի եկեղեցիների ազգային խորհուրդը հանդես է եկել օրենքի սուր քննադատությամբ:
