Սուպերմարկետների ցանցի հսկա Walmart-ը երեքշաբթի հայտարարել է, որ պատրաստվում է կատարել անվտանգությանը վերաբերվող մանրակրկիտ ստուգումներ Բանգլադեշի 279 մատակարարողների գործարաններում: Որոշման պատճառն է հանդիսացել 1100 մարդկանց մահվան պատճառ դարձած կարի գործարանի շենքի փլուզումը:
Walmart-ն ասել է, որ կհրապարակի հետազոտվող գործարանների անուններն ու արդյունքները:Նա նաև հրապարակել է 200 գործարաններից բաղկացած ցանկ, որոնք գտնվում են սև ցուցակի մեջ:
Ընկերությունը չի ասել, արդյոք պատրաստվում է ստորագրել Benetton-ի, Mango-ի, Marks & Spencer-ի, Inditex-ի և H&M-ի կողմից ներկայացրած կրակի և շինարարական անվտանգության մասին համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Դակայում գտնվող կարի գործարանի փլուզման հետևանքով զոհվել են 1127 աշխատակիցներ: Սա տեքստիլի ոլորտի իր ծավալով ամենամեծ աղետն է:
