Մայիսի 1-ից Ղրղզստանի Մեծ հայրենականի վետերաններին ամեն ամիս 3 հազար սոմ գումար կհատկացվի :
Համապատասխան հրաման է ստորագրել երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: Միջոցները կհատկացվեն նախագահական` սոցիալական պաշտպանության ու աջակցության հիմնադրամից:
Այսօր Ղրղզստանում 1023 վետերան է բնակվում ու պատերազմի 423 հաշմանդամ: Նրանց ամեն ամիս հանրապետության բյուջեից 7 հազարական սոմ է վճարվում: Բացի այդ, նրանց համար նախատեսված են միաժամանակյա վճարումներ, ասենք` Մայիսի 9-ի` հաղթանակի օրվա կապակցությամբ , պատերազմի մասնակիցներն ու հաշմանդամները կստանան 10 հազար , իսկ թիկունքայինները` 5-հազարական սոմ (5000 սոմ -3 306,76 ռուբլի):
Tags: Մեծ հայրենականի վետերաններ
