Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայի Օբերենտֆելդեն քաղաքում

Հայոց ցեղասպանության ճանաչման գործումԱպրիլի 27-ին Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Շվեյցարիայի գերմանախոս մասի Օբերենտֆելդեն քաղաքում տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում:

Ելույթ ունեցավ Հայկական դպրոցական-ընտանեկան միության (ՀԴԸՄ) նախագահ Կարո Օհանյանը, ով մասնավորապես նշեց, որ համայն հայությունը պետք է պահանջատեր լինի Թուրքիայի կառավարությունից, որը նախ պետք է ճանաչի իր ոճրագործությունը, դրանից հետո ներողություն խնդրի և այնուհետև փոխհատուցում տրամադրի:

Դեսպան Ազնավուրի ուղերձը փոխանցեց Շվեյցարիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Սաթենիկ Աբգարյանը: Ուղերձում մասնավորապես նշվում էր Մեծ Եղեռնի 99-րդ տարելիցին արդարադատության, ճանաչման և իրավունքների վերականգնման բացակայության մասին, և որ Թուրքիայի վարչապետի ապրիլի 23-ի հայտարարությունում «ցավակցություն» բառը ո՛չ ճանաչում է, ո՛չ էլ առավել ևս ներողություն: Թուրքիան մինչև օրս մարդկության դեմ կատարված այդ մեծագույն ոճրագործությունը ցեղասպանություն չճանաչելով ու չդատապարտելով` զոհերի սերունդներին շարունակական ցավ է պատճառում:

Միջոցառումը շարունակվեց համերգով, որի ընթացքում հայ երաժիշտների կատարմամբ հնչեցին Թ. Ալբինոնիի, Ա. Խաչատրյանի, Ջ. Վիլյամսի, Կոմիտասի և այլ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունները:

Միջոցառմանը մասնակցում էին Շվեյցարիայի գերմնանախոս հատվածի հայկական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ և շվեյցարացիներ:

Միջոցառումն ավարտվեց Սիրիայի Քեսաբ քաղաքից բռնագաղթված հայերին օժանդակության համար հանգանականությամբ:

Անկախ

Tags: