ԱՄՆ-ի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի ու Մալազիայի իշխանությունները դադարեցրել են մալազիական ընկերությանը պատկանող անհետացած ինքնաթիռի որոնումներն օդից:
Որոնումների համակարգման կենտրոնը մոտ ժամանակներում օպերացիան կտեղափոխի Հնդկական օվկիանոսի հատակ: Նավերի մեծ մասն էլ կազատի որոնումների գոտին:
Առաջվա պես որոնումները կատարվում են Հնդակական օվկիանոսի գոտում: Արբանյակից ստացված լուսանկարների համաձայն, հենց այնտեղ է ավարտվել նրա ուղին: Ստորջրյա Bluefin-21 սարքով օվկիանոսի հատակի սկանավորումը նույնպես ցանկալի արդյունք չի տվել:
Ինքնաթիռը ռադարների էկրաններից անհետացել էր մարտի 8-ին: Ինքնաթիռում 239 մարդ կար: Որպես հիմնական վարկած են դիտարկվում շարժիչների խափանումը, առևանգումը և օդաչուի ինքնասպանությունը:
Tags: Մալազիական Բոինգի որոնումները
