Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Լիբանանում

217.Genocide commemoration event in Lebanon 30.04.2014  Լիբանանում շարունակվում են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Ապրիլի 29-ին տեղի ունեցավ Սուրբ Խաչ-Հարբոյան բարձրագույն վարժարանի տնօրինության նախաձեռնությամբ տեղադրված Մեծ Եղեռնի խորհրդանիշ հանդիսացող Ծիծեռնակաբերդի մանրակերտ հուշարձանի մոտ ծաղիկների զետեղման արարողությունը։ Միջոցառումն անցկացվեց Լիբանանում ՀՀ դեսպանության նախագահությամբ և Հայոց ցեղասպանության 100-ամյակի Կենտրոնական Մարմնի հովանավորությամբ։ Հանդիսությանը ներկա էին հայկական վարժարանների տնօրեններն ու աշակերտները և հոգևոր հայրեր։

Գնահատելով երիտասարդների ակտիվ մասնակցությունը վերջին օրերին Լիբանանում տեղի ունեցած Մեծ Եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ դեսպան Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ երիտասարդ սերունդը ջանք չի խնայի և կշարունակի պայքարը պատմական ճշմարտությունը վերականգնելու ուղղությամբ։

Եզրափակիչ խոսքով հանդես եկավ վարժարանի տնօրեն Ռիտա Բոյաջյանը: Ներկա հյուրերը և աշակերտները հերթով մտան «հավերժության տաճար», որտեղ ծաղիկ զետեղեցին 1,5 միլիոն զոհերի հիշատակին։

Tags: ,