Պետդեպը կրկին քննադատել է Ադրբեջանի իշխանություններին

պետդեպԱՄՆ Պետդեպարտամենտը “աճող մտահոգություն” է հայտնել Ադրբեջանում իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ ճնշման կապակցությամբ և երկրի իշխանություններին կրկին կոչ է արել հարգել խոսքի, հավաքների և միությունների կազմակերպման ազատությունը, հաղորդում է “Հագին” կայքը:

“Մենք չափազանց մտահոգված ենք քաղաքացիական հասարակության ակտիվիստների գործունեության տարածքի նեղացման, այդ թվում` ժողովրդավարության պաշտպանների և անկախ լրագրողների ձերբակալության կապակցությամբ”,- ասել է Պետդեպարտամենռի պաշտոնական ներկայացուցիչ Իսթեր Ագբաջեն:

“Ինչպես Ռաուֆ Միրքադըրովի գործի դեպքում, մենք մտահոգված ենք Ադրբեջանի իշխանությունների՝ Լեյլա Յունուսի և Արիֆ Յունուսի նկատմամբ գործողությամբ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով երկխոսության գործընթացին մասնակցելու համար”,- նշել է նա և ավելացրել. “ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին հարգել խոսքի, հավաքների, միությունների և շարժումների ֆունդամենտալ ազատությունները, ինչը մեր ընդհանուր պարտավորությունն է ԵԱՀԿ-ի նկատմամբ”:

Նշենք, որ Ադրբեջանում ձերբակալվել են հայտնի իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուս ամուսինները։ Նրանք ձերբակալվել են Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Քաթար մեկնելու ժամանակ:

Անկախ

Tags: ,