«Scorpions» ռոք-խմբի հարվածային գործիքավորող Ջեյմս Կոտակին, Դուբայում մեկ ամիս բանտարկություն էր սպասվում, տեղեկացնում է BBC-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 51-ամյա Կոտակը ինքնաթիռում ձերբակալվել է իր վատ պահվածքի համար, Մոսկվայից Դուբայ մեկնելու ժամանակ:
Պնդում են, որ նա անպարկեշտ ժեստեր է ցույց տվել մահմեդական ուղևորներին, ինչպես նաև օգտագործել է ալկոհոլային խմիչքներ: Կոտակը ընդունել է միայն ալկոհոլային խմիչք օգտագործլու փաստը:
Երաժիշտը չարտոնագրված ալկոհոլային խմիչքներ օգտագործելու համար տուգանվել է 550 դոլար , ինչպես նաև դատապարտվել է մեկ ամիս ազատազրկման: Քանի որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 3-ին, ապա այս ողջ ժամանակհատվածում Կոտակը բանտարկված է եղել, շուտով նրան ազատ են արձակելու և վտարելու Դուբայից:
Tags: scorpions ռոք-խումբ, թմբուկահար