Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է հասունանում, որը դեռևս ոչ բոլորն են գիտակցել: Նման կարծիք այսօր Աժ-ում լրագրողների հարցերին պատասխանելիս հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա պնդեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությունը թե նա որևէ ձևաչափում չի հավակնելու պետութան ղեկը վերցնելուն, փաստացի նոր քաղաքական խաղի կանոնների հայտարարում էր, ինչը դեռ մինչև վերջ չի ընկալվել: Էդուարդ Շարմազանովը մեջբերեց նախագահի հայտարարությունը` նշելով, որ նախագահի հայտարարության տեքստում իրականում խտացված ու կանխորոշված է Հայաստանի նոր քաղաքական իրականությունը,որն այսօր թելադրվում է ապագա տասնամյակի համար. «Մենք թևակոխել ենք ցանցային, հորիզոնական կառավարման համակարգ, որտեղ նվազելու է մեկ մարդու դերը քաղաքականության մեջ և կտրուկ աճելու է քաղաքական կուսակցությունների դերը: Ինչ վերաբերում է«Հանրապետականին», ապա նախագահ Սարգսյանը հստակ ամրագրել է իր համոզմունքը` գալիք տարիներին որոշիչ է լինելու հենց«Հանրապետականի» ձայնը, ոչ թե որևէ մեկ անհատի, որևէ հայտնի գործչի, նախկին կամ ապագա ղեկավարի, այլ հենց կուսակցության ձայնը,«Հանրապետական» կուսակցության ձայնը: Որովհետև Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր չափերով, իր կազմակերպվածությամբու իր քաղաքական ռեսուրսով, իր անցած ճանապարհով առաջատարն է և ապագա տասնամյակում շարունակելու է մնալ Հայաստանիքաղաքական դաշտի առաջատարը: Իր հայտարարությամբ նախագահ Սարգսյանը հստակ ամրագրել է, որ պետական կառավարման ամենաբարձրօղակներում իրենց տեսնող մարդկանց համար պետության կառավարման ղեկին ձգտելու հիմնական, եթե ոչ միակ ճանապարհըՀանրապետական կուսակցությունն է: Եթե որևէ մեկը գալիք տարիների ընթացքում հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ապաայդ ճանապարհն ուղիղ անցնում է Մելիք Ադամյան փողոցով: Իսկ ո՞րն է պահի ամենաուշագրավ կողմը. Դա այն է, որ Սերժ Սարգսյանըբացառում է իր առաջադրումը, սա նշանակում է, որ դաշտը բաց է ու մրցակցային, բայց այդ մրցակցությունը առաջին հերթին տեղի է ունենալուՀանրապետականի ներսում», – ասաց Էդուարդ Շարմազանովը:
