Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Երվանդ Զախարյանին նշանակել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար:
Հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
1. Երվանդ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:
Ավելի վաղ նախագահի մեկ այլ հրամանագրով Երվանդ Զախարյանն ազատվել էր Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից:
Tags: Երվանդ Զախարյան, Սերժ Սարգսյան
